4110 դիտում
22:02 10-12-2020
Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա. Sport.News.am
Ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա: Դատական գործն ավարտվել է ի օգուտ Նուրուդինովի:
Այս մասին [url=https://sport.news.am/arm/news/117479/simon-martirosyany-rioyi-olimpiakan-khaxeri-oske-medaly-chi-stana.html?fbclid=IwAR2BH-e8wQ0wNaigjI1VTq2dEET1bE-VEjemEWPxvnC1XbcAqx1QgQNZDFc]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանալու: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Դեկտեմբերի 20-ից ուզբեկ ծանրորդը դուրս է գալիս որակազրկումից, արդեն կարող է մասնակցել միջազգային մրցաշարերին: Պաշտոնապես արդեն հայտարարված է միջազգային ֆեդերացիայի կայքում, ուզբեկական լրատվամիջոցներում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։ Ավելի ուշ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։
Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 417 (190+227) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովը առաջին տեղը գրավել էր 431 (194+237) կգ արդյունքով։
Ռուսլան Նուրուդինովը զրկվել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չորրորդ արդյունքից, դարձյալ դրական դոպինգ թեստի հետեւանքով։
Նմանատիպ նյութեր
8448 դիտում
09:52 16-08-2016
Ռիո-2016. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն. ֆոտոշարք, տեսանյութ
3281 դիտում
17:08 03-08-2021
Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
4636 դիտում
20:50 08-07-2016
Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է և կարող է բաց թողնել Ռիոյի օլիմպիական խաղերը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում