1037 դիտում
13:59 11-12-2020
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կներկայացվի և քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին՝ համապատասխան ընթացակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն ՀՀ-ում արդեն տեղի ունեցել է, բայց դա վերաբերել է միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
«Երբ ընտրական օրենսգրքի վրա աշխատող աշխատանքային խումբը ձևավորվեց, մենք համատեղ բոլոր գործընկերների հետ ժամանակացույց ենք հաստատել: Որոշվել է, թե ինչ հերթականությամբ է արվում: Տեղական ինքնակառավարումն ավելի հրատապ էր, քանի որ ՏԻՄ ընտրություններ ավելի վաղ էին լինելու: Հաջորդիվ լինելու էին ընտրական օրենսգրքի քննարկումները»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ նման հանրային քննարկումներ այս ամառ անգամ համավարակի պայմաններում եղել են տարբեր խմբակցությունների, արտախորհրդարանական որոշ ուժերի մասնակցությամբ:
«Բնականաբար, սեպտեմբերին այդ ամենը սառեցվել է, քանի որ այլ ավելի կարևոր առաջնահերթություններ կային, և հիմա մենք այդ աշխատանքների ամփոփման փուլում ենք: Փորձելու ենք ունենալ նախագիծ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այդպես է նախատեսված մեր ժամանակացույցով: Դա արդեն կդնենք քննարկման, շրջանառության՝ համապատասխան ընթացակարգով: Տարվա սկիզբ ակնկալեք նախագիծ, դրան հաջորդող մոտ երկու ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»,-ասաց Դանիելյանը:
Նմանատիպ նյութեր
4363 դիտում
09:45 06-10-2018
Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց