211652_close_icon
views-count3611 դիտում article-date 15:01 28-04-2016

Պատգամավորները Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ խառնեցին` «խիյար», բողկ, մածնաբրդոշ, Իսկյանդար, Փիլիպոս ու ջենթլմենական պայմանավորվածությունը

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումը քառօրյայի վերջին օրը ընթանում էր շատ բուռն` այսօր, ժամը 16-ին քվեարկությունից առաջ: Օրինակ` օրինացերկրական Հովհաննես Մարգարյանը դիմելով մեծամասնությանը՝ դժգոհեց, թե «Սահմանադրության մեջ խիյար եք գրել, խիյար արեք, ի՞նչ եք բերել, բողկ դեմ տալիս»: Հովհաննես Մարգարյանն էլ Սահմանադրությամբ նախատեսված 100 տոկոս համամասնականի և Ընտրական օրենսգրքով նախատեսված ռեյտինգային քվեարկությունը համեմատեց խիյարի ու բողկի հետ. «Եվ հիմա ինչ անուն ուզում եք, դրեք՝ ռեյտինգային, ուզում եք` դրեք Իսկյանդար, ուզում եք` Փիլիպոս, պարզից պարզ է, որ 100 տոկոս համամասնականը դառնում է 50 տոկոս համամասնական, 50 տոկոսը` չգիտեմ ինչ»: Դրանից առաջ էլ Աղվան Վարդանյանը Դաշնակցության անունից առաջարկեց` ստորագրել ընտրակաշառք չբաժանելու ջենթլմենական համաձայնագիր բոլոր այն ուժերի միջև, որոնք կմասնակցեն 2017-ի ընտրություններին: Հանրապետական Մարգարիտ Եսայանն էլ նկատեց, որ ԸՕ շուրջ քննարկումները վերածվել են մածնաբրդոշային խոսակցությունների ու առաջարկեց. «Որպեսզի չլինի այն զավեշտը և շատախոսությունները, որոնց մենք ականատես եղանք «4+4+4» քննարկումների ժամանակ, ես մոդել եմ առաջարկում, ըստ որի, օրինակ, ընդդիմության դաշտից ներկայացված լինի Լևոն Զուրաբյանը, քաղաքացիական հասարակությունից՝ թող իրենք ընտրեն, մեր դաշտից՝ Դավիթ Հարությունյանը և նստեն քննարկեն: Բայց շատախոսություն և բացբերանություն չպետք է լինի, և այն ինչ պետք է քննարկեն, չպետք է դուրս գա և լրատվամիջոցներին իրենց կյանքը աջ ու ձախ պատմեն»:

Նմանատիպ նյութեր