211652_close_icon
views-count1525 դիտում article-date 14:27 11-12-2020

ԵԱՏՄ երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում ընդունելու են մինչև 2025թ. ինտեգրման ռազմավարությունը

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կառույցի գագաթնաժողովի ընթացքում ընդունելու են մինչև 2025 թվականի ինտեգրման ռազմավարությունը, հնարավոր է նաև որոշում ընդունվի Ուզբեկստանին և Կուբային կառույցում դիտորդի կարգավիճակ տալու մասին: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201211/integratsiya-1588740445.html?fbclid=IwAR3OpumA3rZY9UWgWsJ51wnDWDe_9UAwpjmzLe9_jp1RdI7s0hQMP6B7lwQ]ria.ru[/url]-ն` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Հայտնի է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ընթանում է տեսակապի ձևաչափով: «Ընդարձակ օրակարգ է, բազմաթիվ փաստաթղթեր: Իհարկե, համաճարակն իր հետքն է թողնում, քննարկումների մեծ մասը նվիրված է լինելու համաճարակի դեմ պայքարի համատեղ գործողությունների իրականացման ծրագրին, որը հանձնաժողովը հաստատել է ամռանը: Օրակարգի հիմնական փաստաթուղթը հավանաբար կլինի մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթուղթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ ինտեգրումը, չնայած համաճարակային բոլոր դժվարություններին, շարունակում է զարգանալ և բարելավվել:

Նմանատիպ նյութեր