3010 դիտում
17:12 07-06-2017
ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ունենալու հարց չի քննարկվել, չի քննարկվում, չի քննարկվի նույնիսկ 2025թ-ից հետո. Տիգրան Դավթյան
«Միասնականացումն ու ներդաշնակեցումը տարբեր քաղաքականություններ են: Ներդաշնակեցման դեպքում երկրները իրենց մաքսային ու հարկային քաղաքականությունը ներդաշնակեցնում են կառույցի անդամ երկրների հետ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում:
Դավիթ Անանյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ-ն, անդամակցելով ԵԱՏՄ-ին, կորցրել է իր սուվերենությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը կարևորեց մեկ պատուհանի սկզբունքը: «Սուբյեկտն այս կամ այն ապրանքի շարժի ժամանակ, մանավանդ, երբ խոսվում է մաքսային սահման հատելու մասին, մեկ պատուհանի ժամանակ այլևս կարիք չի ունենա տարբեր գործողություններ անել»,- նշեց Դավթյանը: Նա հերքեց ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ստեղծելու մասին շրջանառվող լուրերը:
«Արժույթի վերաբերյալ շուտ է խոսակցություններ վարելը: Եվ դժվար թե 2025թ. հետո այդ խոսակցությունները շարունակվեն: Խնդիրը կրկին սուվերենության մեջ է: Երկրները դողում են իրենց սուվերենության վրա: Իսկ միասնական արժույթի ժամանակ երկրները պետք է վարեն նույն դրամավարկային քաղաքականությունը: Մենք այսօր պատրաստ չենք դրան: Թե ե՞րբ պատրաստ կլինենք՝ չեմ կարող ասել: 2025թ. մենք ըստ պայմանագրի պետք է ունենանք միասնական ֆինանսական շուկաներ»,- պարզաբանեց Տիգրան Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
11:34 19-05-2024
ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ
1522 դիտում
14:27 11-12-2020
ԵԱՏՄ երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում ընդունելու են մինչև 2025թ. ինտեգրման ռազմավարությունը
994 դիտում
13:05 11-05-2023
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարց պետք է քննարկվի. ԱՄՆ Սենատի հանձնաժողով
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»