2109 դիտում
20:38 11-12-2020
Ասիական զարգացման բանկը 9 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի չափով պատվաստանյութերի նախաձեռնություն է սկսել
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սկսել է 9 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի չափով պատվաստանյութերի նախաձեռնություն՝ «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատվաստանյութերի հասանելիության ծրագիր» (APVAX), որն արագ և արդար աջակցություն է տրամադրում իր՝ զարգացող անդամ-երկրներին, երբ նրանք ձեռք են բերում և բաշխում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր:
«Քանի որ ԱԶԲ-ի զարգացող անդամ-երկրները պատրաստվում են հնարավորինս շուտ պատվաստել իրենց բնակչությանը, նրանց հարկավոր է ֆինանսավորում՝ պատվաստանյութեր ձեռք բերելու համար, ինչպես նաև համապատասխան պլաններ և գիտելիքներ՝ պատվաստումների գործընթացը անվտանգ, արդար և արդյունավետ կառավարելու նպատակով», - ասել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան: «APVAX–ը կարևոր դերակատարություն կունենա՝ օգնելու մեր զարգացող անդամ-երկրներին դիմակայելու այս մարտահրավերներին, հաղթահարելու համաճարակը և կենտրոնանալու տնտեսության վերականգնման վրա»:
Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հայտնաբերվել է ավելի քան 14,3 միլիոն դրական դեպք, որոնցից 200․000-ը՝ մահվան ելքով։ Համաճարակի պահպանման պայմաններում, ըստ կանխատեսումների, 2020թ․-ին զարգացող Ասիայում տնտեսական աճը կնվազի 0.4%-ով, ինչը 1960-ականների սկզբից ի վեր համախառն ներքին արդյունքի տարածաշրջանում առաջին անկումն է։
Պատվաստանյութերի անվտանգ, արդար և արդյունավետ հասանելիության խթանումը համար մեկ առաջնահերթությունն է ԱԶԲ-ի՝ COVID-19 արձագանքման ջանքերի շարքում։ Պատվաստումների ծրագրերը կարող են կոտրել վիրուսի փոխանցման շղթան, փրկել կյանքեր և մեղմել համաճարակի բացասական տնտեսական հետևանքները՝ վերականգնելով վստահությունն առ այն, որ մարդիկ կարող են անվտանգ աշխատել, ճանապարհորդել և շփվել:
APVAX-ը տրամադրում է համապարփակ շրջանակ և ռեսուրսների փաթեթ զարգացող Ասիայում պատվաստանյութերի հասանելիությանն աջակցելու համար` օգտագործելով երկու լրացուցիչ բաղադրիչ: Արագ արձագանքման բաղադրիչը ժամանակին աջակցություն կցուցաբերի պատվաստանյութերի կրիտիկական ախտորոշման և ձեռքբերման, ինչպես նաև պատվաստանյութերը գնման վայրից ԱԶԲ-ի զարգացող անդամ-երկրներ տեղափոխելու գործում:
Նմանատիպ նյութեր
10377 դիտում
13:57 03-07-2017
Ասիական Զարգացման Բանկը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը
995 դիտում
23:49 27-05-2015
Յացենյուկի որոշմամբ` Ուկրաինայում կթողարկվեն 1 մլրդ դոլար գումարի չափով ԱՄՆ երաշխավորմամբ եվրափոխառություններ
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին