16055 դիտում
18:46 11-12-2020
Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից ելնելով հեռանում եմ. Ոստիկանության մայորն աշխատանքից ազատման դիմում է գրել
Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։
«Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով եւ անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։
Միաժամանակ կփաստեք նաեւ, որ անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի եւս որոշում եմ կայացրել լքելու ձեր շարքերը։
Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։
Մնացեք բարյավ եւ Աստված պահապան մեր պետությանն ու ժողովրդին մեր»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
13:59 16-02-2024
Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը․ Վահան Քերոբյան
4344 դիտում
10:39 05-10-2016
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ».
3182 դիտում
10:41 24-02-2017
Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմում է գրել. «Փաստ»
Այս բաժնից
580 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
580 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան