211652_close_icon
views-count42862 դիտում article-date 16:12 13-12-2020

Արտակարգ դեպք Երևանում. «աջ սրունքի միջին երրորդականի հրազենային վերք, օտար մարմնի առկայությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 12-ին, հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու փաստով: Ժամը 10: 00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի միջին երրորդականի հրազենային վերք, օտար մարմնի առկայությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Անանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Գ.-ն է: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Նոր Արեշի 46 փողոցի տներից մեկի դիմաց, նույն փողոցի բնակիչ, 19-ամյա Սասուն Մ.-ն «Հաթսան 80» տիպի օդամղիչ հրացանով թիթեղյա սրվակներին կրակելու ժամանակ անզգուշաբար կրակել է Ռազմիկ Գ.-ի ուղղությամբ, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց: Սասուն Մ.-ն ոստիկաններին է ներկայացրել նաև հրացանը: Հետաքննիչ Մկրտչյանի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր