211652_close_icon

Գյումրիում քաղաքացիներն անհնազանդության ակցիա են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ․ Tert.am

views-count2456 դիտում article-date 12:02 14-12-2020
Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Գյումրիում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։ Քաղաքացիների անհնազանդության ակցիաների շրջանակում պարբերաբար փակում են տարբեր փողոցներ։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/14/gyumri/3470397]Tert.am[/url]-ը։ Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Հայերին տարբեր հատվածներում։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում էլ տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։ Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/14/gyumri/3470397]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր