1434 դիտում
12:07 14-12-2020
Տեղի ունեցողը պարզապես խայտառակություն է․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Տեղի ունեցողը պարզապես խայտառակություն է։
Նման իշխանությունն ամոթ է ցանկացած հասարակության համար, և ինքը պետք է օր առաջ մտածեր ինքնակամ հեռանալու մասին։
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ իր ղեկավարած կառավարությունով հանդերձ, ոչ միայն չի մտածում հեռանալու մասին, այլև շարունակում է մարդկանց գլխին խաղալ այն, ինչ խաղում էին անցած տարիներին՝ խաբելով ու ստեր կերակրելով։
Այս իշխանությունը ձեզ ապահով ու երջանիկ կյանք էր խոստացել։ Այնինչ, այսօր արդեն խաբեությունը հանգեցրեց մի ողջ ազգի մեծ կորստի ու ողբերգության։
Ապագան մեր երկրում խիստ մշուշոտ է։ Պարզվեց՝ GPS-ն ու թշնամու «բարի» կամքը Հայաստանի դավաճանի համար բարձրագույն արժեքներ են։
Սրանց կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքն է, որ այսօր Հայաստանը ոչ միայն ծանր պարտություն է կրել պատերազմում, այլև հայտնվել տնտեսական, բյուջետային ու պարտքային ճգնաժամի մեջ։ Սոցիալական ճգնաժամի մասին դեռ չենք խոսում։
Ու եթե կարծում եք, որ վատագույնն արդեն անցյալում է, ապա ձեզ նորից մոլորեցրել են։
Դեռ մնում է, դեռ անելիքներ կան, հայը դեռ ողջ է ու իր հողի վրա, ուրեմն...»
Նմանատիպ նյութեր
4520 դիտում
13:02 20-09-2015
Արսեն Վենգեր. Տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է. տեսանյութ
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1357 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն