211652_close_icon
views-count1675 դիտում article-date 17:51 14-12-2020

Եվրոպայի լիգա. «Ռոմային» բաժին հասավ «Բրագան». վիճակահանության արդյունքները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա) «Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Բյուրգե» (Բելգիա) «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա) «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Միլան» (Իտալիա) «Անտվերպեն» (Բելգիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) «Սլավիա» (Չեխիա) - «Լեսթեր» (Անգլիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա) «Բրագա» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա) «Կրասնոդար» (Ռուսաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Բայեր» (Գերմանիա) «Մոլդե» (Նորվեգիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա) «Գրանադա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա) «Մաքաբի» (Իսրայել) - «Շախտյոր» (Ուկրաինա) «Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա), «Օլիմպիակոս» (Հունաստան) - ՊՍՎ (Հոլանդիա) Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր