211652_close_icon
views-count17465 դիտում article-date 19:50 14-12-2020

Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել 2014-ին հայ երեխային դաժանաբար սպանած Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին. Aravot.am

Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թվականին Արցախում դատապարտվել էին երկարատև ազատազրկման Արցախի քաղաքացու սպանության համար։ Նկատենք, Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։ Այս առիթով փաստաբան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր վարչապետը, ով դեռևս հնարավոր ու անհնարին բացասական հետևանքներ է բերում բոլորիս գլխներին․․. Գաղտնի կերպով Ադրբեջանին է հանձնել 2014-ին հայ երեխային դաժանաբար սպանած Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։ Մարդու իրավունքներ, արտահանձնման կոնվենցիա, հանրային քննարկում, իհարկե նման բաներ գոյություն չունեն՝ այլևս։ Հուսով եմ լավ եք․․.»:

Նմանատիպ նյութեր