3908 դիտում
17:03 23-10-2015
Ի՞նչ պատժի արժանացավ Շիրակի մարզում իր նորածին որդուն դաժանաբար սպանած Իրինան
Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի բնակչուհի Իրինա Իոսոֆիվայինին, ով ծննդաբերելուց հետո սպանել էր նորածնին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
Դատարանը վճռեց նաեւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 40-ամյա Իրինա Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 3-րդ փողոցի իրենց տանը լինելով մենակ՝ ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին:
Նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը բերանի և քթի մասով հենելով իր բազուկին, նախաբուզակով սեղմել էր այն և փակելով շնչուղիները` շնչահեղձ անելու եղանակով սպանել էր նրան:
Ի. Իոսիֆովայի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.- 106 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը։
Նմանատիպ նյութեր
92411 դիտում
17:13 01-03-2017
20-ամյա առաքիչին դաժանաբար սպանած ճիվաղը տեղափոխվեց Աշտարակի դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»