211652_close_icon
views-count6805 դիտում article-date 14:36 15-12-2020

«Ընկեր Նիկո′լ, նո՞ր ես սուգ հայտարարում, ի՞նչ երեսով ես գնալու Եռաբլուր». սևազգեստ մայր․ «Առավոտ»

«Ընկեր Նիկո′լ, նո՞ր ես սուգ հայտարարում»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Սաթենիկ Խլղաթյանը: Նա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կորցրել է իր ամուսնուն և միայնակ մեծացրել իր երեք երեխաներին: Գրում է [url=https://www.aravot.am/2020/12/15/1159158/?fbclid=IwAR1gt53-YAN3ypI_X-hrSzOwTPPBkUGBmxyru8WrInrHWHTuqiMUV5RnWJk]«Առավոտը»[/url]։ Նա, խոսելով իրենց հասցեին հնչող վիրավորանքների մասին, որոնք արվում են ֆեյքերի կողմից, ասաց. «Չեմ պատկերացնում՝ լինի կին, որ կարողանա հայհոյանքներ հնչեցնել սևազգեստ մայրերի հասցեին: Չեմ պատկերացնում, որ երկրի ղեկավարն ուզենա զոհվածի ընտանիքին վարկաբեկելով կայանալ»: Սևազգեստ կինը վստահեցրեց՝ իրենք այս հայրենիքի ոչ թե պարտված, այլ հաղթանակած սևազգեստ մայրերն են. «Մեր տղաներն իրենց կյանքի գնով տվեցին ազատություն: Իմ ամուսինը զոհվել է՝ թողնելով երեք որբ, երկու հարազատ քույրերիս երեխաները զոհվել են, իմ որդին վիրավոր է: Սրանով ինչի՞ չի զբաղվում Նիկոլ Փաշինյանը, հանկարծ հիշել է, որ կարող է երեք ամիս հետո գնալ Եռաբլուր»: Նա վրդովված է՝ ինչո՞ւ մինչև հիմա որպես երկրի ղեկավար չմոտեցավ, չեկավ Եռաբլուր ցավակցելու զոհվածների ընտանիքներին: Սաթենիկ Խլղաթյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը մեր ամուսինների ազատագրած հողերը «սկուտեղի վրա» մատուցեց: Անդրադառնալով եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշմանը, նա, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ընկե′ր Նիկոլ, սուգը սեպտեմբերի 27-ից է, նո՞ր ես ուշքի գալիս, սուգ նո՞ր ես հայտարարում: Մենք սգի մեջ ենք այն օրվանից, երբ նստեցիր գահին: Ի՞նչ եռօրյա սգի մասին է խոսքը, ի՞նչ երեսով ես գնալու Եռաբլուր ու մեր տղաներին ի՞նչ պիտի ասես»:

Նմանատիպ նյութեր