4779 դիտում
18:46 16-12-2020
Կոչ եմ անում բոլոր կռված տղաներին սատարել որդեկորույս մայրերի նախաձեռնությանը, պետք է թույլ չտալ Ալիևի և Էրդողանի գործընկեր Փաշինյանի մուտքը Եռաբլուր. Դավիթ Շահնազարյան
Մեր բոլորի արժանապատվությանը հարվածող հերթական քայլն է ծրագրել Փաշինյանը։ Այս մասին [url=https://hraparak.am/post/d8096a9ab4b49cc5f0791faff89d9cce?fbclid=IwAR1L27dz0XaWnxJMI358DkZ2fGHJbq99qQlMMKWQMDS-XajTxjZFkk7gUi0]«Հրապարակի»[/url] տաղավարում հյուրընկալվելիս՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Դուք գիտեք՝ նա ամսի 19,20, 21-ը հայտարարել է սուգ և նա պատրաստվում է ամսի 19-ին, ինպես ինքն է ասել, երթով գնալ եռաբլուր, բայց արդեն իսկ քաղաքացիական մեծ նախաձեռնություններ կան, որոնք հիմնականում կազմակերպվում են որդեկորույս մայրերի կողմից, պատրաստվում են թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Ես կոչ եմ անում բոլոր կռված տղաներին՝ 90-ականներից սկսած մինչեւ այս պատերազմի մասնակիցներին, պահեստազորի բոլոր սպաներին, սատարենք այդ կանանց և թույլ չտանք Ալիևի և Էրդողանի գործընկեր Փաշինյանի մուտքը եռաբլուր։ Կոչ եմ անում այդ տղաներին պատրաստվել կանգնել այդ դիրքում, այդ դիրքը մարտական դիրք է, պետք է սատարել այդ մայրերին, ովքեր պետք է այդ միջոցառումը իրականացնեն։ Ի՞նչ է, մտածում եք բախում կլինի՞, թող լինի, մենք չպիտի թողենք , որ նա հայտնվի Եռաբլուրում։ Եթե ինքը կգնա բախման, ինչում ես կասկածում եմ, ապա ինչ արած, թող գնա, ես արդեն ասեցի՝ դա մարտական դիրք է»,- ասաց Շահնազարյանը։
Նմանատիպ նյութեր
4107 դիտում
00:48 09-08-2014
«Ո՞ւմ համար էր այսօրվա խաղաղության երթը՝ որդեկորույս մայրերի՞. նրանց ձեր ակցիան պետք չէ»
1015 դիտում
16:05 25-08-2014
ԵԱՀԿ-ն կոչ է անում թույլ չտալ ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացումը
1207 դիտում
21:28 05-04-2024
Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը