4107 դիտում
00:48 09-08-2014
«Ո՞ւմ համար էր այսօրվա խաղաղության երթը՝ որդեկորույս մայրերի՞. նրանց ձեր ակցիան պետք չէ»
Վահե Անթանեսյանը ֆեյսբոեւքյան իր էջում գրել է.
«Երբ որ հայը երթ կամ միտինգ է կազմակերպում օտարերկրյա դեսպանատան մոտ՝ ինչ որ կերպ հասկանալի է: Բայց ոչ մի տրամաբանության չի ենթարկվում օճառվածների այսօրվա երթը: Հանուն ինչի՞: Հանուն ու՞մ:
Բա մի հատ էլ բողոք հնչեցրեք դեսպանատների առջև՝ հայ ռազմագերիների սպանության մասին: Թե՞ ձեր ծախու տեսակին հետաքրքիր է սոսկ այլոց շահը:
Արցախյան պատերազմում հինգ ընկեր եմ կորցրել. նրանցից երկուսը՝ եղբայրներ էին: Երբ երկրորդ եղբոր դին մեկ շաբաթվա ընթացքում գյուղ բերին՝ մայրը սոսկ լուռ ու մունջ նստած էր... երբ հարևաններն ասեցին, լացիր, թող սիրտդ հովանա, նա պատասխանեց.
-Թող նա լացի, ով իր տղային փեշի տակ է մեծացնում: Իմ երրորդ զավակն էլ կգնա՝ եղբայրների վրեժն առնելու:
Հիմա այ թափթփուկներ. ու՞մ անունից եք հանդես գալիս: Որդեկորուստ մայրերի՞: Նրանց ձեր ակցիան պետք չէ: Ազգի՞: Դուք հեռու եք ազգային արժանապատվությունից: Էլ ու՞մ...
Արդյո՞ք պետք է ձեր տեսակը հային...
Էստեղ կասեր պապս.
-Ականջդ կանչի, Ստալին...
Նա ձեր տեսակին կսատկեցներ ալթայներում.... ես պապիս կհավելեմ.
-Ականջդ կանչի, Հիտլեր....»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am