211652_close_icon
views-count1182 դիտում article-date 19:34 16-12-2020

«Սյունեցիներն այսօր շարունակում են Նժդեհի գործը». արժանապատվության երթի մասնակիցները ողջունեցին սյունեցիներին

[url=https://slaq.am/arm/news/1410712/?fbclid=IwAR2SDDrIEmukArgIj6qsbf5pIzazAEX_fcuu57pKMGqdt6ixKKKN50Pqvss]Slaq.am[/url]-ը գրում է. Արժանապատվության երթի մասնակիցները ողջունեցին սյունեցիներին։ «Սյունեցիներն այսօր շարունակում են Նժդեհի գործը, ողջունում ենք բոլոր սյունեցիներին։ ՀՀ քաղաքացու անձնագիրն է, սրանից ունենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Տեր կանգնենք հայոց եռագույնին, հայոց զինանշանին, հայ քաղաքացու անձնագրին, եւ հաղթանակները լինելու են անխուսափելի։ Դրա համար մենք պետք է օր առաջ ունենանք առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց երթի մասնակիցներից մեկը։ Նշենք, որ քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրապարակից: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր»: Հիշեցնենք, որ նախօրդ երկու օրերին եւս տեղի է ունեցել «Արժանապատվության երթ»: Նրանցից մեկը մեկնարկել էր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, մյուսը՝ Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից: «Հայրենիքի փրկության շարժումը» այս շաբաթ ամեն օր երթ է նախատեսել, իսկ շաբաթ օրը Ազատության հրապարակում կկայանա շարժման հանրահավաքը:

Նմանատիպ նյութեր