1429 դիտում
13:04 18-12-2020
Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն. Դավիթ Բեկ համայնքի ղեկավար․ 168․am
Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի 12 գյուղեր, Կապան քաղաքով, հանձնվելու է թշնամուն, այլ խոսքով՝ Ադրբեջանն այդ գյուղերի տարածքների մեծ մասն օգտագործելու է, որպեսզի ցամաքային ճանապարհով անարգել Ադրբեջանից հասնի Նախիջևան։
Դրանք են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերն ու Կապան քաղաքը։
[url=https://168.am/2020/12/18/1430995.html?fbclid=IwAR34cTuu-vqFNHu4c6f4VBmNd6LsWowWLlHZ-DRFJqyZBSTPRKjSEoBQeXA]168.am[/url]–ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ երկու ամիս է՝ գյուղում մարդիկ իրենց զենքը վայր չեն դրել և չեն էլ պատրաստվում վայր դնել։
«Մենք գտնվում ենք պետական սահմանում՝ հետ նահանջելու տեղ չունենք։ Չեմ կարող ասել, որ գյուղում տրամադրությունները նորմալ է, նորմալ չի կարող լինել՝ անհանգստություն կա։ Այդ խոսակցությունները, թե մեր գյուղը պետք է հանձնվի թշնամուն՝ չկա նման բան։ Շուռնուխի ճանապարհի տակի հատվածը 90-ականներին ամբողջովին ադրբեջանցիների տրամադրության տակ էր, ինչ ուզում՝ անում էին, եթե հիմա էլ տվեցին, ուրեմն խնդիրներ կառաջանան, չէ՞ որ այնտեղ մարդ է ապրում։ Վերջին անգամ Սյունիքն այսպիսի անհանգիստ օրեր էր ապրում 90-ականներին»,- նշեց Բենիամին Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն։
«Թշնամին մեր սահմանը 90-ականներին փորձել է խախտել, չի ստացվել ու չի էլ ստացվելու։ Եթե այդ ճանապարհը բացեն՝ ոչ միայն մեր գյուղի, այլև ամբողջ Սյունիքի ու Հայաստանի համար վտանգավոր է լինելու, ինչո՞վ են երաշխավորում, որ անվտանգ կլինի, թշնամին ամեն վայրկյան կարող է մի ապուշություն անել»,- հավելեց նա։
Նա նաև ընդգծեց, որ Դավիթ Բեկ համայնքից հավանաբար կլինեն մարդիկ, որոնք կմիանան Կապան-Երևան մայրուղին փակած սյունեցիների բողոքի ակցիային, սակայն գյուղի մեծ մասը զենքը ձեռքին դիրքերում է։
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/18/1430995.html?fbclid=IwAR34cTuu-vqFNHu4c6f4VBmNd6LsWowWLlHZ-DRFJqyZBSTPRKjSEoBQeXA]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
5500 դիտում
13:08 13-05-2021
Ադրբեջանցիները գտնվում են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղից 2 կմ հեռավորության վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»