5696 դիտում
20:41 20-12-2020
Գևորգ Ստեփանյան. Թուրքը ամեն րոպե նվաճում է մեր երկրի սահմանները, իսկ մեր գերագույն գլխավոր դավաճանը սատարում է թշնամուն
Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիմում եմ մեր հայրենակիցների՛ն, արժանապատիվ հայերի՛ն: Հորդորում և խնդրում եմ, եկե՛ք համախմբվենք , խորը գիտակցենք այսօր տեղի ունեցող մեր երկրի համար աղետալի , օրհասական ու վճռական ծանր պահերը, որը մեզ տանում է ավելի ու ավելի կործանման, քանի որ մենք գտնվում ենք ապիկար և ապաշնորհ կառավարության իշխանության ներքո։
Թուրքը ամեն րոպե նվաճում է մեր երկրի սահմանները, իսկ մեր գերագույն գլխավոր դավաճանը սատարում է թշնամուն։ Եկե՛ք սթափվե՛նք ու մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները և հիշենք Մեծն Չարենցի՝ «Ով՛հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է» կոչը և երեքշաբթի մեկ մարդու նման հավաքվենք հանրապետության հրապարակում , ցույց տալով մեր հզոր ուժն ու կամքը։
Փրկե՛նք մեր հայոց պետականությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1321 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
910 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար