80696 դիտում
12:18 21-12-2020
Սպանություն Արարատի մարզում․ կասկածյալը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ իր հյուրը կես ժամ է չի արձագանքում, ենթադրաբար՝ մահացել է
Երեկ, դեկտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Կարեն Ջ․-ից, ով հայտնել է, որ տանը հյուր ունի, ու նա 30 րոպե է չի արձագանքում ու, կարծես՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից էլ նշված հասցե են ժամանել օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի, Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, քննչական վարչությանն պետի տեղակալ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ 54-ամյա Աշոտ Հ-ի դին։ Դատաբժիշկը զննելով այն հայտնել է, որ սրտի շրջանում կա կտրած-ծակած վերք։
Նույն պահին Արարատի մարզի ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Կարեն Ջ․-ին։ Այնուհետև նրան ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ հարուցված ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանշներով գործի շրջանակում նա ձերբակալվել է։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
127300 դիտում
22:39 30-12-2017
Սպանություն Արարատի մարզում. դանակի 4 հարվածով 28-ամյա տղան մահացել է. կասկածյալը 27-ամյա համագյուղացին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2040 դիտում
15:46 24-01-2015
Զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել
Այս բաժնից
1645 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)