1535 դիտում
14:49 21-12-2020
Համացանցում տարածվում են գերիների չճշգրտված ցուցակներ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:
«Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21»,– ասվում է ՔԿ հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
11169 դիտում
20:20 01-01-2022
Հնդկաստանը և Պակիստանը գերիների և միջուկային օբյեկտների ցուցակներ են փոխանակել
1691 դիտում
16:38 05-09-2016
Դիմում եմ մեծ խնդրանքով. Ճշտել՝ սև ցուցակներ Ռուսաստանում կա՞ն, թե՞ ոչ. Ստեփան Գրիգորյան
Այս բաժնից
811 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
607 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին