1694 դիտում
16:38 05-09-2016
Դիմում եմ մեծ խնդրանքով. Ճշտել՝ սև ցուցակներ Ռուսաստանում կա՞ն, թե՞ ոչ. Ստեփան Գրիգորյան
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հիշեցրեց, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան: Ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով։ Ստեփան Գրիգորյանը նաև նշեց, որ այդ օրենքով սահմանափակվում է այն գործիչների մուտքը ՌԴ, որոնք համագործակցում են այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանի համար անցանկալի են:
Քաղաքագետը նշեց, որ ինչ-որ տեղ կհասկանար, եթե իր մուտքը երեք կամ հինգ տարով արգելվեր, սակայն մինչև 2030 թվականն արգելելը ակնհայտ ճնշում է ՀԿ-ի վրա և նշանակում է, որ դա քաղաքական նպատակ է հետապնդում։
«ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շատ արագ արձագանքեց, Ռուսաստանի կողմից արձագանք դեռ չեմ լսել»,-ասաց նա և նշեց, որ խորհրդակցել է Հայաստանում իրավաբանների հետ և իր իրավունքները կպաշտպանի միջազգային կառույցներում: «Ես իշխանություններին դիմում եմ մեծ խնդրանքով՝ ճշտել սև ցուցակներ Ռուսաստանում կա՞ն, թե՞ ոչ»,-ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
979 դիտում
14:20 01-08-2023
Մովսես Հակոբյանն Արցախում էր ՊԲ հրամանատարի խնդրանքով, կարող եք ճշտել Ջալալ Հարությունյանից․ Դավիթ Տոնոյան
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
697 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին