44740 դիտում
00:01 22-12-2020
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանում հրկիզել են տեղի սպորտդպրոցի տնօրենի Toyota Camry-ն
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նշված փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին, ով իրավապահներին հայտնել է որ ունի կասկածներ, որ ավտոմեքենայում կրակն առաջացել է հրկիզման եղանակով:
Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Դիլիջան քաղաքի սպորտդպրոցի տնօրենն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1642 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)