211652_close_icon
views-count129995 դիտում article-date 11:47 22-12-2020

Ողբերգական դեպք Երևանում․ 67-ամյա տղամարդը իր իսկ կողմից կայանված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի 60/1 հասցեի մոտ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն փողոցի բնակիչ 67-ամյա Վանիկ Խ․-ի դին։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ Վանիկ Խ․-ն վրաերթի է ենթարկվել իր կողմից կայանված Зил մակնիշի ավտոմեքենայի կողմից։ Նա կայանել է ավտոմեքենան, այնուհետև իջել է ավտոմեքնայից, ու մեքենան, ինքնաբերաբար շարժվելով, վրաերթի է ենթարկել նրան։ Փաստի առթիվ Տ․ Վարդանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր