1406 դիտում
14:18 23-12-2020
Արդեն շուրջ 6 ամիս Երևանի քաղաքապետարանը չի բաժանում պարգևավճարներ. 13-րդ աշխատավարձ ևս չի լինելու. Մարության
Արդեն շուրջ 6 ամիս է, որ Երեւանի քաղաքապետարանը բացարձակ չի բաժանում պարգեւավճարներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Պատերազմի հետ կպված մեր կողմից այդպիսի որոշում կա, ամբողջ քաղաքապետարանի կազմը գիտակցում է, որ այս ծանր օրերին մենք անմասն չպետք է մնանք այս ամենին: Այն զրկանքները, որ կրել են մեր քույրերն ու եղբայրները, շատերը ցավոք, սրտի կորցրել են իրենց որդիներին, հայրերին: Սա ազգային ողբերգություն է եւ Երեւանի քաղաքապետարանն իր փոքր լումայով մասնակցում է այս պրոցեսին»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այդ միջոցները տրամադրվելու են այն շենքերում նոր վերելակների տեղադրմանը, որտեղ ապրում են պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողները:
Մարությանը նաեւ նշեց, որ չի լինելու նաեւ 13-րդ աշխատավարձ:
Նմանատիպ նյութեր
12829 դիտում
09:13 24-11-2018
Թեկնածուները ակտիվիստներին աշխատավարձ են բաժանում 50-100 հազար դրամ. «Ժամանակ»
4794 դիտում
09:35 19-02-2019
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ստացել. «Ժամանակ»
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է