10769 դիտում
22:56 24-12-2020
«Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին». Կարեն Միրոզյան
Կարեն Միրոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԻՍՎԵԼ
Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին: Ես համարում եմ, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ես ելնում եմ զինվորի տարրական անվտանգության համար անհրաժեշտ պարագաների բացակայության փաստից (ինչի պատճառով վրա է հասել որդուս մահը) իմ խորին դժգոհությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իմ որդին եղել է ընդամենը երկու ամսվա ծառայող և առանց հերթափոխի, ընդհուպ մինչև զոհվելը, գտնվել է մարտական ծառայության մեջ, ինչի իրավունքը նրա հրամանատարությունն իրավունք չուներ:
Կոչ եմ անում նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապվել ինձ հետ՝ խումբ կազմելու համար:
[b]Իմ հեռախոսահամարն է. 033 250 665[/b]
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԻՍՎԵԼ»:
Նմանատիպ նյութեր
5848 դիտում
23:29 27-09-2023
Ցավի մեջ խեղդվում ենք․ չկա Արցախը, չկան մեր երեխաները․ պատերազմում նահատակված զինվորի հայր
1541 դիտում
18:19 15-07-2022
Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված