1544 դիտում
18:19 15-07-2022
Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նա նաեւ նշել է. «Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։
Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»։
Արմեն Գրիգորյանը մահացել է այսօր, դատարանում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին