211652_close_icon

Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց. Տիգրան Աբրահամյան

views-count1461 դիտում article-date 10:14 25-12-2020
Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչո՞ւ է պատերազմի թեժ պահին իր առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարին փոխել և ի՞նչ հիմնավորմամբ է հիմա նրան այլ պաշտոնում նշանակում։ Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց»,- գրել է Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է ՀՀ նախկին ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Իշխանությունը...

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 24, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր