1343 դիտում
13:14 25-12-2020
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես 1 միլիոն 300 հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է հատկացվել ՀՀ կառավարությանը. տրամադրվել է լրացուցիչ կես միլիոն եվրո գումար՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի ֆինանսավորման համար: Այս աջակցությունը պետական բյուջեի համար հավելյալ օժանդակություն էր, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ֆինանսական ազատ միջոցներ արտակարգ դրության պայմաններում թիրախային այլ բնագավառների աջակցության համար:
CNF-ը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին օժանդակություն ցուցաբերում է ավելի քան 11 տարի: 2021-ին Կովկասի բնության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են՝ ուղղված մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության աջակցությանը:
[b]Կովկասի բնության հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
4900 դիտում
23:20 16-08-2018
Էրիկ Գրիգորյանն ընդունել է CNF-ի գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին
3684 դիտում
18:00 28-06-2017
2016թ. նախագահականին հատկացվել է 4 մլրդ. 618 մլն. դրամ, որից 429 մլն. դրամը վերադարձվել է բյուջե. Արմեն Գևորգյան
5169 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
655 դիտում
23:25 27-10-2024
Սիրիայում ՀՀ դեսպանին շնորհվել է բարձրագույն դասի Պատվո շքանշան
814 դիտում
22:06 27-10-2024
«Անկախ դիտորդի» նախնական հաղորդագրությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին
679 դիտում
17:45 27-10-2024
Հայաստանում բնակվող Վրաստանի 72 քաղաքացի մասնակցել է կայացած խորհրդարանական ընտրություններին