41577 դիտում
14:27 25-12-2020
Երևանում թալանել են հայտնի մարզական մեկնաբանի Mercedes-ը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 24-ին, թալանել են հայտնի մարզական մեկնաբան, Երևան քաղաքի բնակիչ Սենիկ Կարա-Պողոսյանի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։50-ի սահմաններում Ս․ Կարա-Պողոսյանը նկատել է, որ ժամը 15։00-ից մինչև 21։45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի մոտ կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելին և ձախ կողային հայելու պլաստմասե պատյանը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Կարա-Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության հայտնի մարզական մեկնաբանն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
9055 դիտում
14:57 24-05-2015
Հենրիխ Մխիթարյան. Եվրոպայի Լիգա, մենք գալիս ենք եւ ռուս մեկնաբանի ուշագրավ արձագանքը
3403 դիտում
16:11 21-06-2015
Ամերիկայի Գավաթ-2015. Ռուս մեկնաբանի ուշագրավ բացման խոսքը` Արգենտինա-Ջամայկա խաղում. տեսանյութ
Այս բաժնից
1645 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)