1412 դիտում
17:29 25-12-2020
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածը և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
[color=#EF2929]
Լարսի մասին[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
[color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին