Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ես այն հոռետեսներից եմ։ Ես չեմ պատվաստվի»,- հայտարարել է Լուկաշենկոն, ով ամռանը վարակվել էր կորոնավիրուսով և ինչպես պնդում էր՝ «անցկացրել է ոտքի վրա, առանց ախտանիշների»։
Բելառուսի նախագահը նշել է, որ հանրապետությունում համատարած պատվաստումը կմեկնարկի գարնանը, ընդ որում, ինչպես շեշտել է՝ կգործի կամավոր սկզբունքը։
Բելառուսում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 184 հազար մարդ, մահացել՝ շուրջ 1400-ը։ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարում էր, թե կորոնավիրուսը գլոբալ «փսիխոզ» է, և մինչ օրս կարանտին չի հայտարարել, սահմանները չի փակել: