211652_close_icon
views-count8459 դիտում article-date 11:57 27-12-2020

«ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի նամակը, որի իսկությանը չեմ կասկածում, բավարար էր նրան րոպե առաջ ձերբակալելու համար». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԱԾ պետին, ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Գլխավոր դատախազին… Լա՛վ, ուրիշ ի՞նչ նոր փաստեր, բացահայտումներ են պետք այս արյունռուշտ դահիճին մեկուսացնելու, ձերբակալելու համար։ Նույնիսկ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի նամակը, որի իսկությանը չեմ կասկածում, բավարար էր նրան րոպե առաջ ձերբակալելու համար։ Իսկապե՞ս դուք չեք գիտակցում, որ դարձել եք այս մոլագար դահճապետի գիլիոտինը, նրա հանցակիցն ու կանաչ լույսը։ Չե՞ք հասկանում, որ իր մեջ խտացված թույնը, չարությունը, ատելությունն ամեն րոպե նոր մարտի մեկի «հրավեր» է ուղարկում հասարակությանը։ Չե՞ք սարսափում մտքից, որ այս դահիճի հանցագործությունները պարտակելով, ձեր անունները նույնպես գրվելու է Արցախը և հինգ հազարից ավելի զինվոր գլխատած դահիճի անվան կողքին։ Վերջապես՝ իրականացրե՛ք օրենքով ձեզ տրված լիազորությունները, հանցագործին մեկուսացրե՛ք հասարակությունից, մարդկանց մի՛ մղեք ինքնադատաստանի։ Վաղը կարող է շատ ուշ լինել… Այսօր արդե՛ն ուշացած է…»:

Նմանատիպ նյութեր