1504 դիտում
19:14 27-12-2020
Սևանում ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների 15 ցանց է դուրս բերվել. նախարար
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին:
Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:
Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց:
Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
13:41 01-02-2021
Սևանա լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց
944 դիտում
22:20 06-01-2023
Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»