1404 դիտում
12:33 28-12-2020
Քաղաքացիներն իրենց վերաբերմունքն «ազգընտիրներին» որոշեցին հայտնել գոռոցներով և ձվերով. Մամիջանյան․ 168․am
Ընդդիմությունը կրկին անհնազանդության ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց: Գրում է [url=https://168.am/2020/12/28/1436919.html?fbclid=IwAR3ee8Cac4bFD1Vsl6isL9a15lR06bSWMpzsbal9yC7T2gdVqlUQLOT_big]168․am[/url]-ը։
«Ակնկալիքը մեկն է՝ դադարեցնել դավաճանին սատարելը և անցնել ժողովրդի կողմը: Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ մենք պատրաստ ենք ապահովել իրենց անվտանգությունը, եթե վախենում են Նիկոլից կամ Նիկոլի կեղտոտ հաշվեհարդարներից»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
«Քաղաքացիներն այսօր որոշեցին իրենց վերաբերմունքը, այսպես կոչված, ազգընտիրներին ուղղակիորեն հայտնել գոռոցներով, գոչյուններով և ուղղակի ձվերով, այն ամենով, ինչին արժանի են դավաճանները: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր իրենց համարում են ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից. դեռևս ուշ չէ, քանի դեռ ժողովրդի վերաբերմունքը՝ որպես դավաճանի, ամբողջությամբ չի անձնավորվել իրենց նկատմամբ, քանի դեռ հիմնականում իր վրա կրում է Նիկոլ Փաշինյանը, իրենք դեռ ժամանակ ունեն անցնել ժողովրդի կողմը: Հետագայում ժողովուրդն իրենց հատ առ հատ կսկսի պիտակավորել՝ որպես դավաճաններ, թեպետ վստահ չեմ, որ դա արդեն իսկ տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Տեսանյութը՝ [url=https://168.am/2020/12/28/1436919.html?fbclid=IwAR3ee8Cac4bFD1Vsl6isL9a15lR06bSWMpzsbal9yC7T2gdVqlUQLOT_big]168․am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
718 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
3347 դիտում
14:16 01-01-2020
Ռուսաստանը և Բելառուսը 1 տարով երկարաձգեցին իրենց պայմանագրերը և որոշեցին գազի գինը 2 ամսով
3055 դիտում
22:09 06-03-2016
Կիևում Ռուսաստանի դեսպանատունը «ռմբակոծվել է» ձվերով
Այս բաժնից
1201 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
745 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը