211652_close_icon
views-count24253 դիտում article-date 18:28 28-12-2020

Ինչպիսի՞ն չպետք է լինել. Սեփական ընտանիքի օրինակի ցուցադրում՝ Աժ ամբիոնից. yerevan.today

[url=https://yerevan.today/heghinak/73095/inchpisi%D5%9En-chpetq-e-linel-sepakan-yntaniqi-orinaki-coucadroum%D5%9D-aj-ambionic]Yerevan.today[/url]-ը գրում է. «Պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր Ազգային ժողովի դրսում եւ ներսում կատարված միջադեպերը վրդովվեցրել էին: Մինչ Աժ մտնելը նրան անվանել էին «շիշ բռնող», իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում՝ «դավաճան»: Իշխանական պատգամավորը կատարվածից սրտնեղությունը փորձեց հաղթահարել իր ելույթով: Նա նախ դիմեց ուժայիններին՝ հորդորելով կարգի հրավիրել ակցիայի մասնակիցներին, ապա շարունակեց. «Դավաճան են նրանք, ովքեր 20-30 տարի թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փայտից դիրքեր: Դավաճանները նրանք են, ում կառավարման տարիներին մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Դավաճանը նրանք են, ովքեր իրենց երեխաներին իրենց փեշերի տակ են մտցրել եւ չեն ուղարկել դիրքեր»: Այն, որ իշխանությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում հիշում է անցյալը, խոսում թալանի, ժողովդրից խլածի, մարդկանց ունեզրկելու մասին, նորություն չէ, արդեն հնացած եւ իր արդյունավետությունը կորցրած մանիպուլյացիա է: Այստեղ ամենազավեշտալին այն է, թե իշխանությունից կոնկրետ ով է խոսում այդ մասին: Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996-ից մինչեւ 2000 թվականը կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն էր զբաղեցնում, հետո ազատվեց, որովհետեւ կատարած չարաշահումներն արդեն բացահայտվել էին: Մամուլը գրում է, որ, այդ ընթացքում, սակայն Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնից պարիսպներով դղյակ կառուցել: Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենեւին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է: Բանակից փախչելու կամ զինծառայությունից խուսափելու մասով․ ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, չի ծառայել բանակում: Լրատվամիջոցների տարբեր հարցումներ այդպես էլ մնացել են անպատասխան, թե կոնկերտ ինչ հիմնավորմամբ է Նաիրի Սարգսյանը ազատվել ծառայությունից։ Հղում է արվում շատերի նման անձնական տվյալների պաշտպանությանը: Թե ինչի համար է ազատվել, պարզ չէ, բայց պարզ է, թե ինչով էր զբաղվում այն ժամանակ, երբ պետք է բանակում ծառայեր: Նաիրի Սարգսյանը սոցապնախարարին էր օգնում, այո, այն նույն սոցապնախարարին, ում ղեկավարծ ոլորտից դժգոհում էր 2018-ին փողոցում: Պարզվում է՝ Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականը զբաղեցրել է սոցապնախարարի օգնականի պաշտոնը: Ինչպես երեւում է, ժառանգական է՝ բողոքել մի բանից, ինչում նաեւ դու ես մեղավոր: Հարց է առաջանում, երբ Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից խոսում էր թալանով կառուցված դղյակների եւ բանակից խուսափածների մասին՝ հորն ու եղբորն է՞լ նկատի ուներ, թե ոչ: Ի դեպ, 2020 թվականին հայտարարագրում նշված է, որ Հայկ Սարգսյանը 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է։ Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus: Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. Դոլար»։

Նմանատիպ նյութեր