211652_close_icon

Գորիսի այգեգործական ընկերությաններից մեկի տարածքում գտնվող տների բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ են տվել, որ տարածքը ազատեն. Որոտանի գյուղապետ

views-count3408 դիտում article-date 18:39 28-12-2020
Գորիսի տարածքում գտնվող այգեգործական ընկերության տարածքի բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ են տվել, որ տարածքը ազատեն: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/28/Vorotan/3484261?fbclid=IwAR0aWyay4anRScCLa2-DY3Z-Xq6AqdMCgCaSHN4-rVTaEm9EZxETxuspR5k]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը: «Որոտանի ժողովրդին ոչ մեկ չի հանում, նրանք մնում են իրենց տներում, խոսքը վերաբերում է Որոտանից վերև՝ դեպի Գորիս տարածքին: 1980-ական թվականներից այգեգործական ընկերության այդ տարածքից մարդկանց հողամասեր են տրվել, մարդիկ տուն են կառուցել, արտ, այգի են վարում, անասուն են պահում. գոյատևում են: Հիմա ադրբեջանցիներն եկել են, մեկ ժամ են տվել, ասում են՝ դուրս եկեք մեր տարածքից: Այդ մարդիկ էլ ասում են՝ դուրս չենք գալիս»,- նշեց նա: Հարցին, թե խնդրի վերաբերյալ դիմե՞լ են Կառավարությանը, Սուրեն Օհանջանյանը պատասխանեց. «Մեզ ասում են, որ այդ հարցի շուրջ բանակցում են, բայց դեռ պատասխան չենք ստացել: Մեկ ամիս է՝ ես ասում եմ՝ եկեք մեր տարածքները քարտեզագրեք, ճշտեք՝ որն է մեր տարածքը: Ժողովուրդը հարց է տալիս՝ որն է մեր սահմանը, ես չեմ կարողանում պատասխանել, ես գիտեմ՝ սա մեր հողն է, ոչ մեկ չի գալիս մեզ պատասխան տա»:

Նմանատիպ նյութեր