211652_close_icon
views-count1701 դիտում article-date 23:34 28-12-2020

Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր հարցերը. Արա Աբրահամյան

[url=https://www.tert.am/am/news/2020/12/28/abrahamyan/3484521?fbclid=IwAR3y65xc3o6at108GbtFKUkuNU7AGYSN2BwQPkzazpT6w9Dc2K431adWckc]Tert.am[/url]-ը գրում է. ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը [url=https://www.facebook.com/souzarmyanrossii/videos/104203321513498]հարցազրույց[/url] է տվել «Հայասա» կենտրոնին՝ խոսելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կնքած եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից: Նա շեշտել է, որ Հայաստանին զարգացման ծրագիր է պետք՝ հավելելով, որ Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները: «Ավելի քան 30 000 փախստականներ զրկված են կացարանից, հազարավոր երիտասարդներ պրոթեզավորման կարիք ունեն: Իսկ իշխանություններն այդ հարցերը լուծելու փոխարեն պատասխանատվությունը գցում են նախկին ղեկավարների վրա»,- ասել է Աբրահամյանը: «Որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր խնդիրները և երկիրը պատրաստի նոր ընտրությունների: Հայաստանի նոր ղեկավարը պետք է գործի բացառապես հայ ժողովրդի շահերից, պետք է անկեղծորեն սիրի հայ ժողովրդին»,- շեշտադրում է հասարակական գործիչը: Վերջինս հավելում է, որ Ալիևը հասկանում է, որ չի հաղթել, իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր հասնակում, թե ինչ է կատարվում: «Հայաստանի ղեկավարության կողմից ռազմական կառավարման միասնական կենտրոն չստեղծվեց, որը կվերահսկեր իրավիճակը Հայաստանում և Արցախում: Ես, լինելով հասարակական կառույցի ղեկավար, կանոնավոր կերպով հանդիպումներ եմ անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին՝ մեր զինվորների աննկարագրելի հերոսության ֆոնին: Սակայն մեզ չէին լսում, փոխարենը Հայաստանից վստահեցնում էին, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Արդյունքում ստորագրեցինք եռակողմ հայտարարությունը»,- նկատում է Աբրահամյանը: Եզրափակելով իր խոսքը՝ վերջինս նշում է, որ մենք կարող ենք ուժեղ պետություն ստեղծել. «Դրա համար մենք պետք է միավորվենք, չկորցնենք լավատեսությունը և լուսավոր ապագայի հավատը և միասին մասնակցենք ուժեղ Հայաստանի ստեղծմանը»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր