211652_close_icon
views-count34647 դիտում article-date 15:05 29-12-2020

Վարչապետը հանձնարարել է դատախազությանը, որպեսզի հայտնաբերեն քաղաքացու մատնանշած «Հիտլերին», ով շքանանշաններ է բաժանել քաղաքացիներին.

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Կոտայքի մարզի բնակիչ Գ․ Հայրապետյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտնել, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, Քասախ համայնքի բնակիչ, պահեստային գնդապետ Հովհաննես Քերոբյանը և «Հայոց արծիվներ» ջոկատի հրամանատար «Հիտլերը» դեկտեմբերի 7-ին մի քանի քաղաքացիների պարգևատրել են շքանշաններով, պայմանով, որպեսզի շքանշաններ ստացած անձինք իրենց հարազատների և մերձավորների հետ միշտ մասնակցեն Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքներին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացու դիմումը փոխանցվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն, որտեղից էլ Ոստիկանության Նաիրիի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ամբողջական տվյալները, ինչպես նաև՝ «Հայոց արծիվներ» ջոկատի հրամանատար «Հիտլերի» բնակության վայրը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր