211652_close_icon
views-count53875 դիտում article-date 19:41 29-12-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. ՌԴ խաղաղապահ զորքերի հենակետի դիմաց Mitsubishi-ն բախվել է КамАЗ-ին. վիրավորին առաջինը օգնության են հասել ռուս խաղաղապահներն ու Սյունիքի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Ագարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում բախվել է Տեղ գյուղի բնակիչ, 39-ամյա Արծրուն Աղաբեկյանի վարած КамАЗ 5511 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել նշված ճանապարհին տեղադրված Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հենակետի դիմաց և վարորդներին առաջինը օգնության են հասել ռուս խաղաղապահներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր