3256 դիտում
23:42 29-12-2020
Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ թուրք զինվորականներ են ուղարկվել Ադրբեջան
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հաստատել է, որ թուրք զինվորականներ են ուղարկվել Ադրբեջան՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնելու համար:
«Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն են իրականացնելու մեկ գեներալ և ևս 35 թուրք սպաներ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
18:26 26-11-2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
5135 դիտում
14:51 07-09-2016
Սիրիայում ԻՊ-ը 2 թուրքական տանկ է խոցել. սպանվել են թուրք զինվորականներ
8414 դիտում
20:04 01-10-2020
Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը. «Արմենպրես»
Այս բաժնից
892 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1165 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1078 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել