211652_close_icon
views-count26342 դիտում article-date 22:31 14-03-2016

Դանակահարություն Վաղարշապատում. տուժածը հայտնում էր, որ վնասվածքը ստացել է փոսն ընկնելու հետևանքով, մինչդեռ տեղի ոստիկանները «կուտը չկերան»

Երեկ` մարտի 13-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի մասում ծակած-կտրած ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 25 շենքի բնակիչ, 35-ամյա Արտաշես Վեզիրյանն է: Վերջինս ոստիկաններին հայտնել է որ վնասվածքը ստացել է ժամը 22:30-ի սահմաններում` Վազգեն Առաջինի փողոցում` փոսի մեջ ընկնելու հետևանքով: Մինչ Վաղարշապատի հիվանդանոցի բժշիկների շնորհիվ 35-ամյա տղամարդը կփրկվեր` ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ա. Վեզիրյանի հայտնած տեղեկությունը վայր ընկնելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Լրացուցիչ օպերատիվ տվյալներով պարզվում է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Չարենց թաղամասում նրա հետ վիճաբանել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռոման Խաչատրյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Վեզիրյանին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքների արդյունքուն Ռ. Խաչատրյանը այսօր մեղայականով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել իր կողմից կատարած արարքը: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր