20674 դիտում
15:07 31-12-2020
Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք լինել Սոթքի հանքը Ադրբեջանին չհանձնելու համար. Միքայել Մինասյան
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:
Լեռնահատկացումը կատարվել էր Ադերբեջանի ԽՍՀ Պետլեռհսկության (Гостехнадзор Азерб. ССР) կողմից՝ Քելբաջարի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր մարմնի որոշմամբ (Решение Исполнительного комитета совета народных депутатов Кельбаджарского района Азерб. ССР):
Այս փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Ազգային արխիվում:
Փաստաթղթերը՝ այս [url=https://t.me/mikayelm/17?fbclid=IwAR08muQNj8D77BTb8VWjJmGdZtRQ-clWJp18heXw0Sq7RMGibgO_i6itAbw]հղումով[/url]»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ...
Posted by Mikayel Minasyan on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի