16044 դիտում
16:38 31-12-2020
Մեր պատասխանը լինելու է անհամաչափ. Արսեն Բաբայանը` Բաբկեն Հարությունյանի ավտոմեքնան վնասելու մասին
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նույն կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքնան վնասելու դեպքին։
Գրառման մեջ ասվում է․
«Այս գիշեր իշխանական «հայտնի» հրոսակներ, այդ հրոսակախմբի ղեկավարի աներորդու հրամանով կոտրել են ընկերոջս, Բաբկեն Հարությունյանի մեքենայի ապակին:
Այս գործողությունն ընդդիմադիր գործչին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելուն միտված անբարոյական քայլ է: Այս դավաճան իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանը լիարժեք վերադառնա 90-ականներ: Դրա համար մնացել է միայն հոսանքի անջատումներն ու գազի լիարժեք բացակայությունը:
Քաղաքական պայքարը անձնական վիրավորանքների, բռնության ու գույքային վնասների մակարդակի իջեցումը դավաճան նիկոլի կողմից սահմանված նոր կանոններն են: Նախ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ընդդիմության հասցեին հայհոյանք ու բռնություն գործադրում, հետո «շշով» ընդդիմադիրի գույքն են վնասում:
Հարկ եմ համարում հիշեցնել 90-ականներին այսպիսի դեպքերի պատասխան գործողությունները և զգուշացնում եմ իշխանությանը. եթե Սիսակի հանցավոր գործողությունները և Բաբկենի մեքենայի վնասումն օրենքի սահմանված կարգով չստանա անհրաժեշտ գնահատական, ապա կարճ ժամանակ անց մեր պատասխանը լինելու է անհամաչափ:
Պատգամավորներին հորդորում եմ ճղվել մեջտեղից, որպեսզի հնարավորինս շուտ բռնությանն ու վնասարարությանը տրվի ճշգրիտ իրավական գնահատական: Հակառակ դեպքում կհամարեմ այդ գործողությունները թույլատրելի և կանցնեմ գործի...»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4283 դիտում
19:20 14-11-2014
Մեր պատասխանը ադրբեջանցիներին լինելու է մի քիչ էլ անհամաչափ. Սեյրան Օհանյան
8675 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1129 դիտում
16:31 12-05-2020
Ըստ երևույթին մրսել էի․ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Այս բաժնից
646 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
967 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության