18868 դիտում
17:49 31-12-2020
Այս ցավը շատ մեծ և անբուժելի ուժով է օժտված, մեզ թողեցիր ցավի ծովի մեջ. Արման Գուլակյան
Հերոս Աղասի Բեժանյան...
Իմ թանկ ընկեր վշտին չեմ կարողանում կշտացնել, չեմ կարողանում ելք գտնել հոգիս հանգստացնելու համար, որովհետև ալեկոծվում է շատ ուժգին:
Այս ցավը շատ մեծ և անբուժելի ուժով է օժտված, մեզ թողեցիր ցավի ծովի մեջ, որտեղից չենք կարողանում դուրս գալ, որտեղ քիչ-քիչ սուզվում ենք:
Ես այս կյանքում ապրում Էի երկու իմաստի համար, բոլորին ի վերուստ տրվում է երկու թևեր, մեկը պատասխանատու է ընկերության համար, իսկ մյուսը ընտանիքի:
Բայց այսօր դու կոտրեցիր այն թևը, որը ծառայում էր ընկերության կապի համար, այս անարդար կյանքում ես մնացի մի թևով և ապրելուս իմաստը դարձավ մեկը` ընտանիքս:
Ատում եմ Հոկտեմբեր ամիսը և ընդհանրապես աշունը, որը գույներով քեզ կախարդեց և խլեց քեզ մեզնից:
Կյանքն անիմաստ դարձավ ու կորցրեց խինդը միագույն, դանդաղ:
Վերջին անգամ խոսեցինք Հոկտեմբերի 3-ին:
Հիշողությանս ճանպրուկի մեջ շատ բան ունեմ վերցրած քեզնից, կպահեմ և միշտ կբացեմ այն շատ զգուշորեն:
Հայրենիքդ որդեգրեցիր քո կյանքը նվիրաբերելով...
Նմանատիպ նյութեր
12787 դիտում
18:27 20-12-2020
Դու թողեցիր մի անկյուն, որը այլևս դարձել է սրբատեղի ինձ համար, դարձել է խորան
Այս բաժնից
745 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
877 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ