58366 դիտում
20:20 04-01-2021
Մոսկվայում Փաշինյանին դիմավորելու են «ամոթ դավաճանին» պաստառներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին կայանալիք մոսկովյան այցի նախաշեմին տեղական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիաներ են նախապատրաստում, հարյուրավոր երիտասարդներ, մտավորականության ներկայացուցիչներ դուրս են գալու փողոց «Ամոթ դավաճանին» կարգախոսով: Այս մասին հաղորդում է «Տելեգրամի» Apricotnews ալիքը:
Արդեն որոշված են այն վայրերը, որտեղ ուղևորվելու են ակցիաների մասնակիցները: Դրանք են «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հայկական եկեղեցու տարածքը, օդանավակայանի ճանապարհը, որտեղ վայրէջք է կատարելու վարչապետի ինքնաթիռը: Ըստ սկզբնաղբյուրի, ակցիաները համակարգելու է «Հայդատի» մոսկովյան գրասենյակը: Պաստառներն ու բարձրախոսներն արդեն պատվիրված են:
Նաև տեղեկություն կա, որ ֆինանսական և իրավապահների հետ համաձայնեցման հարցերը քննարկելու նպատակով ակցիաների կազմակերպիչները հունվարի 8-ին հանդիպելու են Ռուսաստանի հայտնի հայ գործարարներից մեկի գրասենյակում, որտեղ ներկա են գտնվելու հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
18:42 25-04-2015
Միգրանտներին աջակցելու համար ծաղիկներով և պաստառներով Լոնդոնի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ