2222 դիտում
17:59 10-01-2021
Գագիկ Համբարյան. Մամլո խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դավաճանի մամլո խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը (կոլաժ):
Հայսատանի վարչապետի աթոռին զմռսցածի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառումն էր կատարել՝ անդրադառնալով ազգադավ Նիկոլի վաղը սպասվելիք Մոսկվա այցի օրակարգին և գրառման մեջ նշել էր, որ քննարկվելու է Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումների խնդիրը...
Այդ միտքը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ անտրամաբանական էր Ադրբեջանի հետ այդ հարցի քննարկումը, եթե Տիգրանաշենը կապիտուլյանտը չէր նվիրելու Բաքվին... Որոշ ժամանակ անց դրա մամլո խոսնակը ուղղում կատարեց գրառման մեջ, ըստ որի, քննարկվելու է Նախիջևանով դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումներն իրկանացնելու հարցը...
Ասեմ, որ սա ևս անտրամաբական քննարկում է, քանի որ անիմաստ է մեր բեռները տանել Մեղրի և այնտեղից դրանք տեղափոխել Գորիս, Վայք, Սիսիան և Սյունիքի մարզի հյուսիսային բնակավայրեր...
Նիկոլ Անհողն իմիտացիաների է դիմում, որ ինչ-որ բանակցություններ է վարում, որից մենք օգուտ ենք ստանալու... Չկա նման բան...
Ադրբեջանը և Թուրքիան կապիտուլյանտ դավաճանի քաղաքականության արդյունքում հազարապատիկ ավելի օգուտներ են ստանալու այս ամենի արդյունքում, քան Հայաստանը...
Դավաճան Նիկոլը իրականցնելու է թուրքերի վաղեմի երազանքը՝ Մեղրիի միջանցքով կապ հաստատելն Ադրբեջանի, Միջին Ասիայի թրքախոս ժողովուրդների հետ... Անկարան և Բաքուն Իլհամի կողնից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի...
Նիկոլի նման տգետ կապիտուլյանտը երկիրը տանում է կործանման...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5688 դիտում
17:12 05-01-2021
Գագիկ Համբարյան. Պաշտպանության նախարարությունը թաքցնում է Նիկոլի հանցագործությունների մասշտաբները
1847 դիտում
19:13 17-01-2021
Գագիկ Համբարյան. Նիկոլի խոստացված տնտեսական թռիչքաձև աճը «բայրաքթարյան» անկում է դարձել Հայաստանի համար
10605 դիտում
16:21 01-03-2021
Գյումրիից մարդիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին. Գագիկ Համբարյան
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված