1569 դիտում
16:38 06-01-2021
Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակում է օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ ԼՂ-ի այլ բնակավայրերում, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12333433%40egNews&fbclid=IwAR2HnNlof8fqG3CeUOQOhABOYwInjK5ILEI1E3e2HuCikWvUlRka02mGeQk]ՌԴ ՊՆ[/url]-ն։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:
Նշվում է, որ բնակիչների դժգոհությունները մեծամասամբ կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2629 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1009 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ