211652_close_icon
views-count28056 դիտում article-date 10:48 22-04-2024

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes G 63»-ն ու «Hyundai Elantra»-ն․ բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 2 երեխայի. «յաշիկ»-ի վարորդն էլ ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ազատության պողոտայում, 12 շենքի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մինաս Մալխասյանի վարած «Mercedes G 63» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Հակոբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 երեխայի տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն կարիք չի եղել նրանց հիվանդանոց տեղափոխելու։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գրետա Նոբելյանն ու Ժիրայր Խանջյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն տեղում պարզվել է, որ «յաշիկ»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ պարեկների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր