211652_close_icon
views-count1562 դիտում article-date 13:22 07-01-2021

Բայդենը՝ ԱՄՆ նախագահ. հունվարի 20-ին կսկսվի անցումային շրջանը

Չնայած նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ ԱՄՆ Կոնգրեսը Ջո Բայդենին հաստատեց երկրի նախագահի պաշտոնում: Գրում է [url=https://life.ru/p/1361989?utm_source=facebook.com&utm_medium=social&utm_campaign=-kongress-okonchatelno-utverdil-izbrani]life.ru[/url]-ն։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/07/1175372/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին Կոնգրեսի մոտ Դոնալդ Թրամփի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Ցուցարարների եւ ոստիկանների բախումների արդյունքում 4 հոգի զոհվել է, ավելի քան 50 հոգի՝ ձերբակալվել: «Չնայած ես լիովին համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը հաստատում են, այնուամենայնիվ, հունվարի 20-ին կսկսվի կազմակերպված անցումային շրջանը»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ: Գրում է [url=https://edition.cnn.com/politics/live-news/congress-electoral-college-vote-count-2021/index.html]CNN[/url]-ը։

Նմանատիպ նյութեր